Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

«Երկխոսություն երրորդ դեմքով». մենահամերգ` նվիրված Համո Սահյանի 100 և Վահագն Դավթյանի 90 ամյակներին

«Երկխոսություն երրորդ դեմքով». մենահամերգ` նվիրված Համո Սահյանի 100 և Վահագն Դավթյանի 90 ամյակներին
26.05.2014 | 14:17

Ըստ orer.eu-ի՝ մայիսի 31-ին ժամը 18-ին Պրահայի քաղաքային գրադարանում (Městská knihovna, Mariánské náměstí 98/1, Praha-1) տեղի կունենա Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյանի ասմունքի երեկոն, որը կազմակերպում են Չեխիայում ՀՀ դեսպանությունը, Պրահայի հայ համայնքի շաբաթօրյա դպրոցը և «Օրեր» եվրոպական հանդեսը։
Միջոցառման ընթացքում երաժշտական համառոտ ելույթներով հանդես կգան նաև Պրահայի հայ համայնքի երիտասարդները։ «Երկխոսություն երրորդ դեմքով» մենահամերգը նվիրված է հայ մեծ բանաստեղծներ Համո Սահյանի 100 և Վահագն Դավթյանի 90 ամյակներին։

Դիտվել է՝ 1155

Մեկնաբանություններ